Մարտունու շրջանում կառուցւում է նոր հիւանդանոց <br />


Մարտունու շրջանում կառուցւում է նոր հիւանդանոց

  • 29-03-2011 17:19:58   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելեան շրջանի տեղական մարմնի հովանաւորութեամբ երկրորդ խոշոր առողջապահական ծրագիրն է իրականացւում Լեռնային Ղարաբաղում: Մարտունու շրջկենտրոնում հիւանդանոցի կառուցումը համաֆինանսաւորւում է ԼՂՀ կառավարութեան կողմից: «Մարտունու հիւանդանոցի կառուցումը, վստահ եմ, մեր կողմից իրականացուած այլ ծրագրերի հետ միասին մեծ կարէորութիւն ունի շրջանի վերականգնման եւ համալիր զարգացման համար»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը: Հին հիւանդանոցը ներկայումս գործում է խարխլուած շէնքում եւ զուրկ է անգամ առաջնային բուժօգնութեան համար անհրաժեշտ պայմաններից: Հիւանդանոցի խնդիրների մասին խօսելիս` բուժհաստատութեան գործադիր տնօրէն Գրիգորի Գասպարեանը յայտնեց, որ տարրական պայմանների բացակայութեան պատճառով հիւանդներից շատերը բուժզննման ու բուժման նպատակով աւելի քան 60 կմ ճանապարհ էն կտրում, որ հասնէն Ստեփանակերտ: «Բուժսարքաւորումների եւ կադրերի պակասն էլ որ լրացնենք, մեր հիւանդներին կը կարողանանք լիարժէք սպասարկել տեղում»,- յոյս յայտնեց տնօրէնը: Նրա խօսքով` ներկայումս հիւանդանոցում կայ փորձառու մանկաբարձ-գինեկոլոգի, օտոլարինգոլոգի (քիթ-կոկորդ-ականջ) եւ նյարդաբանի կարիք: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրութեան, նորակառոյց բուժհաստատութիւնը կ'ունենայ պոլիկլինիկայ, ախտորոշիչ, վիրաբուժական, շտապ օգնութեան, թերապեւտիկ բաժանմունքներ ու ծնարան: Տնօրէնի հաւաստմամբ` հիւանդանոցում օրական 22 ստացիոնար եւ աւելի քան 60 ամբուլատոր հիւանդ կարող է սպասարկուել: Հիւանդանոցը նախագծելիս հաշուի էն առնուել առողջապահական նորմերը, այդ թւում` կենտրոնական ջեռուցման, օդափոխութեան ու հակահրդեհային համակարգերի առկայութիւնը: Նախատեսւում է նաեւ բարեկարգ բակ: Հիմնադրամի ԱՄՆ արեւելեան շրջանի տեղական մարմնի գործադիր տնօրէն Իրինա Լազարեանի ներկայացմամբ` նիւրորքահայ համայնքը մեծապէս կարեւորում է Հայաստանում ու Արցախում առողջապահութեան զարգացումը: Բնակչութեանը լիարժէք սպասարկելու նպատակով հիւանդանոցին կը տրամադրուի ժամանակակից բուժտեխնիկայ, իսկ բուժանձնակազմի եւ տնօրինութեան համար համապատասխանաբար կը կազմակերպուէն վերապատրաստման եւ կառավարման դասընթացնէր: Արցախեան ազատամարտին յաջորդող տարիներին «Հայաստան» հիմնադրամը կանգնեց Արցախի կողքին` իր միջոցների զգալի մասն ուղղելով երկրի ենթակառուցուածքների վերականգնմանը: Իրար յաջորդեցին փոքր ու մեծ ծրագրեր, որոնց շրջանակներում կառուցուեցին ու վերանորգուեցին քանդուած ու աւերուած ճանապարհներն ու շէնքերը, ջրագծերն ու գազատարերը, որոնք Արցախի այսօրուայ եւ վաղուայ յենքն էն: Առողջապահական հիմնարկների կառուցման ու բարեկարգման ծրագրերը, թէեւ ոչ պակաս կարեւոր, մեկնարկեցին աւելի ուշ: Մասնաւորապէս` կառուցուեց Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկան, Հադրութի շրջանային հիւանդանոցը, կառուցուեցին եւ բարենորոգուեցին գիւղական բուժկէտեր:
  -   Հասարակութիւն