Քննութիւններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար


Քննութիւններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար

  • 29-03-2011 16:04:42   | Հայաստան  |  Հայտարարություններ
Ոչ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների նախորդ տարիների շրջանաւարտների /ներառեալ 2009-2010ուստարուայ/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստաւորման քննութիւններին մասնակցելու նպատակով ս.թ.-ի ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը /ներառեալ/ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում կազմակերպւում է փաստաթղթերի ընդունելութիւն: ցանկացողները դիմում յայտի հետ միասին պէտք էներկայացնէն հետեւեալ փաստաթղթերը. ա) աւարտական փաստաթղթի (դիպլոմի) եւ ներդիրի (միջուկի) բնօրինակները` պատճէնների հետ միասին բ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինուորական գրքոյկ, փախստականի վկայական, ՀՀ յատուկ անձնագիր, կացութեան վկայական) բնօրինակը` պատճէնի հետ միասին, գ) 2 լուսանկար (3X4սմ չափսի), Փաստաթղթերը ընդունւում էն ամէն օր /բացի շաբաթ եւ կիրակի օրուանից/` ժամը 10-16-ին, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն /609 սենեակ/: Տեղեկութիւնների համար զանգահարել 52-56-62:
  -   Հայտարարություններ