ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍԵԱՅ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,9%<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 12-ԱՄՍԵԱՅ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,9%

  • 02-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. մայիսին 2007թ. մայիսի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 109,9%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 110,9%, ոչ պարենային ապրանքներինը` 104,9%, ծառայութիւնների սակագներինը` 110,4%, իսկ յունուար-մայիսին 2007թ. յունուար-մայիսի համեմատ, համապատասխանաբար, 108,9%, 111,3%, 104,6% եւ 106,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, սպառողական գների ինդեքսը 2008թ. մայիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 107,4%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 108,1%, ոչ պարենային ապրանքներինը` 102,9%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 108,4%: 2008թ. յունուար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,4%, ինչը գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը 0,6 %-ով: 2008թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական շուկայում արձանագրուել է 1,3% գնաճ, այդ թւում, պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1,3%-ով, իսկ ծառայութիւնների ոլորտում գրանցուել է սակագների 2% յավելաճ:
  -   Տնտեսութիւն