Հայերէն դասաժամերը Վրաստանի հայկական դպրոցներում կ'աւելանան


Հայերէն դասաժամերը Վրաստանի հայկական դպրոցներում կ'աւելանան

  • 28-03-2011 19:07:54   |   |  Հասարակութիւն
Վրաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարի եւ գերմանական Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարաւային Կովկասի գրասենեակի հրաւէրով ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը մարտի 23-27-ը գտնւում էր Թբիլիսիում: Ըստ նախարարութեան մամլոյ ծառայութեան, Ա. Աշոտեանը մասնակցել է Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած` Եւրամիութեան կողմից իրականացուող ,ժողովրդավարութիւնը սկսւում է քեզնիցէ տարածաշրջանային ծրագրի աշխատանքներին եւ հանդէս եկել բացման խօսքով: Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Դմիտրի Շաշկինի հետ, որի ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել` հայկական դպրոցներում հայերէնի դասաժամերն աւելացնելու եւ դրանց քանակը վրացերէնի դասաժամերին հաւասարեցնելու շուրջ, ինչպէս նաեւ Հայաստանի մասնագէտները այսուհետ կը մասնակցեն դասագրքերի` վրացերէնից հայերէն թարգմանութեան աշխատանքներին եւ կը շարունակուի նաեւ ,հայոց լեզուէ առարկայի ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները: Հայաստանի եւ Վրաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարները ստորագրել էն յուշագիր` 2 երկրների ուսանողների համար բուհերում 10 կրթաթոշակներ յատկացնելու վերաբերեալ: Նախարար Ա. Աշոտեանը հանդիպումներ է ունեցել Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարաւային Կովկասի գրասենեակի տնօրէն Կատեայ Քրիստինա Պլատէի, Վրաստանի կրթութեան որակի եւ զարգացման կենտրոնի տնօրէն Դաւիթ Կ'երեսելիձէի, ,ալգորիթմէ ձեռնարկութեան տնօրէն Գ.Կ'որոխոշուիլիի հետ: Նախարար Ա. Աշոտեանն այցելել է նաեւ Թբիլիսիի Ջավախիշուիլու անուան պետական համալսարան եւ հանդիպում ունեցել հայագիտութեան ֆակուլտետի ուսանողների հետ, ինչպէս նաեւ Թբիլիսիի N 104 հայկական դպրոցում հանդիպել է ուսուցիչների եւ աշակերտների հետ:
  -   Հասարակութիւն