ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՅԹԸ 2008 Թ.-Ի<br /> ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է ՄՕՏ 315,6 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՅԹԸ 2008 Թ.-Ի
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է ՄՕՏ 315,6 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 06-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ Հայաստանում գործող ապահովագրական ընկերութիւնների ընդհանուր ակտիւների ծաւալը կազմել է 9 մլրդ 428 մլն 936 հազար դրամ (աւելի քան 25,3 մլն ԱՄՆ դոլար)` 2008թ.-ի փետրուարի 29-ի 9 մլրդ 419 մլն 317 հազար դրամի դիմաց: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, այդ ընկերութիւնների ընդհանուր դրամական միջոցների ծաւալները նշուած ժամկետներին կազմել են, համապատասխանաբար, 96 մլն 650 հազար դրամ եւ 80 մլն 47 հազար դրամ, հիմնական միջոցներինը` 391 մլն 876 հազար դրամ եւ 374 մլն 406 հազար դրամ, սեփական կապիտալինը` 6 մլրդ 565 մլն 132 հազար դրամ եւ 6 մլրդ 442 մլն 203 հազար դրամ, կանոնադրական կապիտալինը` մնացել է նոյն մակարդակի վրայ եւ կազմել 5 մլրդ 781 մլն 788 հազար դրամ: Հայաստանում գործող ապահովագրական ընկերութիւնների կրեդիտորական պարտքերը բիւջէտային եւ պարտադիր սոցիալական ապահովագրութեան վճարումների գծով 2008թ.-ի մարտի 31-ին կազմել են 105 մլն 216 հազար դրամ, իսկ փետրուարի 29-ին` 103 մլն 843 հազար դրամ, դեբիտորական պարտքերը, համապատասխանաբար, 258 մլն 897 հազար դրամ եւ 238 մլն 27 հազար դրամ, ապահովագրական պահուստները` 1 մլրդ 957 մլն 778 հազար դրամ եւ 1 մլրդ 925 մլն 502 հազար դրամ: Ապահովագրական ընկերութիւնների ապահովագրավճարների ծաւալը նշուած ժամկետներին կազմել են 1 մլրդ 411 մլն 494 հազար դրամ եւ 1 մլրդ 679 հազար դրամ, վերաապահովագրողներին փոխանցված ապահովագրավճարները, համապատասխանաբար, 374 մլն 946 հազար դրամ եւ 270 մլն 56 հազար դրամ: Ապահովագրական ընկերութիւնների ապահովագրական հատուցումների ընդհանուր ծաւալը 2008թ.-ի մարտի 31-ի 249 մլն 939 հազարի դիմաց փետրուարի 29-ին կազմել է 155 մլն 125 հազար դրամ, վերաապահովագրողների բաժինը ապահովագրական հատուցումներում` 103 մլն 542 հազար դրամ եւ 63 մլն 821 հազար դրամ, ապահովագրական գումարների ընդհանուր ծաւալը` 1 տրլն 383 մլրդ 385 մլն 166 հազար դրամ եւ 1 տրլն 364 մլրդ 863 մլն 71 հազար դրամ: Եթէ 2008թ.-ի մարտի 31-ին ապահովագրական ընկերութիւնների չբաշխված շահոյթը կազմել է 315 մլն 574 հազար դրամ, ապա փետրուարի 29-ին` 179 մլն 659 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն