ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԸ 2008 Թ.-Ի<br /> ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է ՄՈՏ 315,6 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԸ 2008 Թ.-Ի
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է ՄՈՏ 315,6 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 06-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվների ծավալը կազմել է 9 մլրդ 428 մլն 936 հազար դրամ (ավելի քան 25,3 մլն ԱՄՆ դոլար)` 2008թ.-ի փետրվարի 29-ի 9 մլրդ 419 մլն 317 հազար դրամի դիմաց: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, այդ ընկերությունների ընդհանուր դրամական միջոցների ծավալները նշված ժամկետներին կազմել են, համապատասխանաբար, 96 մլն 650 հազար դրամ եւ 80 մլն 47 հազար դրամ, հիմնական միջոցներինը` 391 մլն 876 հազար դրամ եւ 374 մլն 406 հազար դրամ, սեփական կապիտալինը` 6 մլրդ 565 մլն 132 հազար դրամ եւ 6 մլրդ 442 մլն 203 հազար դրամ, կանոնադրական կապիտալինը` մնացել է նույն մակարդակի վրա եւ կազմել 5 մլրդ 781 մլն 788 հազար դրամ: Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների կրեդիտորական պարտքերը բյուջետային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով 2008թ.-ի մարտի 31-ին կազմել են 105 մլն 216 հազար դրամ, իսկ փետրվարի 29-ին` 103 մլն 843 հազար դրամ, դեբիտորական պարտքերը, համապատասխանաբար, 258 մլն 897 հազար դրամ եւ 238 մլն 27 հազար դրամ, ապահովագրական պահուստները` 1 մլրդ 957 մլն 778 հազար դրամ եւ 1 մլրդ 925 մլն 502 հազար դրամ: Ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը նշված ժամկետներին կազմել են 1 մլրդ 411 մլն 494 հազար դրամ եւ 1 մլրդ 679 հազար դրամ, վերաապահովագրողներին փոխանցված ապահովագրավճարները, համապատասխանաբար, 374 մլն 946 հազար դրամ եւ 270 մլն 56 հազար դրամ: Ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը 2008թ.-ի մարտի 31-ի 249 մլն 939 հազարի դիմաց փետրվարի 29-ին կազմել է 155 մլն 125 հազար դրամ, վերաապահովագրողների բաժինը ապահովագրական հատուցումներում` 103 մլն 542 հազար դրամ եւ 63 մլն 821 հազար դրամ, ապահովագրական գումարների ընդհանուր ծավալը` 1 տրլն 383 մլրդ 385 մլն 166 հազար դրամ եւ 1 տրլն 364 մլրդ 863 մլն 71 հազար դրամ: Եթե 2008թ.-ի մարտի 31-ին ապահովագրական ընկերությունների չբաշխված շահույթը կազմել է 315 մլն 574 հազար դրամ, ապա փետրվարի 29-ին` 179 մլն 659 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play