«Ազատ Վրաստան» կուսակցութիւնը պատրաստ է աջակցելու ջավախահայութեան խնդիրների լուծմանը


«Ազատ Վրաստան» կուսակցութիւնը պատրաստ է աջակցելու ջավախահայութեան խնդիրների լուծմանը

  • 28-03-2011 15:38:02   |   |  Քաղաքական
Մարտի 25-ին Ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհրդի մոսկովեան ներկայացչութիւնում կայացած հանդիպման ընթացքում ,ազատ Վրաստանէ վրացական ընդդիմադիր կուսակցութեան առաջնորդ Կախայ Կ'ուկաւան յայտարարել է, որ իր կուսակցութիւնը պատրաստ է աջակցել ջավախահայութեան կենսական խնդիրների լուծմանը: Նա նաեւ խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկեալների խնդրով ստեղծուած յանձնաժողովի առաջիկայ ապրիլի հանդիպմանը իր կուսակցութիւնը կը բարձրացնի ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանին ,խղճի բանտարկեալէ ճանաչելու հարցը: ,երկիրէ միութիւնը ողջունել է ,ազատ Վրաստանէ կուսակցութեան այս նախաձեռնութիւնը` դիտարկելով այն որպէս առաջին քայլ, որն ուղղուած է ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախահայութեան քաղաքացիական, կրօնական, լեզուա-կրթական եւ մշակութային իրաւունքների ճանաչմանը: «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին` ինչպէս իշխանամէտ, այնպէս էլ` ընդդիմադիր, հետեւել այս օրինակին` գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչելու հրամայականը եւ միջոցներ ձեռնարկել հանդուրժողականութեան, երկխօսութեան ու փոխըմբռնման մթնոլորտում դրանց լուծում տալու ուղղութեամբ»,- ասուած է «Երկիր» միութեան յայտարարութիւնում:
  -   Քաղաքական