Մարտի 29-ին լրանում է Րաֆֆի Յովհաննիսեանի «Ազատութեան ծոմի» 14-րդ օրը: Այդ կապակցութեամբ Ազատութեան հրապարակ կ'այցելի Հայաստանի աւելի քան 25 հանրակրթական դպրոցներից ընտրուած աշակերտների պատուիրակութիւնը` Րաֆֆի Յովհաննիսեանին ուղղելով կոչ` դադարեցնելու հացադուլը եւ իր գործունէութիւնը շարունակելու պետական եւ միջազգային ատեաններում: