ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ, ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ԵՎ ԳԱԲՐԻԷԼ ՍԱՐԳՍԵԱՆԸ<br /> ՆՈՒԱՃԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ, ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ԵՎ ԳԱԲՐԻԷԼ ՍԱՐԳՍԵԱՆԸ
ՆՈՒԱՃԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՈՒՂԵԳՐԵՐ

  • 04-05-2008 21:00:00   |   |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 3-ին Պլովդիվում (Բուլղարիա) աւարտուեց շախմատի Եւրոպայի առաջնութիւնը: Տղամարդկանց մրցաշարում 11 հնարաւորից 8,5 միաւոր վաստակեց եւ յաղթող ճանաչուեց Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա): Երկրորդ տեղի համար լրացուցիչ մրցամարտում Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա) յաղթեց Սերգեյ Վոլկովին (Ռուսաստան) եւ արժանացավ Եւրոպայի փոխչեմպիոնի կոչմանը: Վլադիմիր Յակոբեանը եւ Գաբրիէլ սարգսեանը 7,5-ական միաւորով մի խումբ մասնակիցների հետ բաժանեցին 11-34-րդ տեղերը: Կանանց մրցաշարում առաջին եռյակը դասավորվեց հետեւեալ հաջորդականութմայամբ` Կատերինա Լահնո (Ուկրաինա)` 11 հնարաւորից 8,5 միաւոր, Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա)` 8 միաւոր, Աննա Ուշենինա (Ուկրաինա)` 8 միաւոր: 8 միաւոր վաստակեց նաեւ Լիլիթ Մկրտչեանը, բայց գործակիցների հաշուարկով գրաւեց 5-րդ տեղը: Էլինա Դանիելեանը 7,5 միաւորով բաժանեց 8-16-րդ տեղերը: Հայաստանի շախմատիստներից Աշխարհի գաւաթի խաղարկութեան ուղեգրեր նուաճեցին Լիլիթ Մկրտչեանը, Էլինա Դանելյանը, Գաբրիէլ Սարգսեանը, ինչպէս նաեւ` նախկին երեւանցի Սերգեյ Մովսիսեանը:
  -   Սպորտ