ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՄՕՏԻՑ ԿԳՈՐԾԵՆ ԵՐԵՔ ԱՆՎՃԱՐ<br /> ԵՐԹՈՒՂԻՆԵՐ<br />


ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՄՕՏԻՑ ԿԳՈՐԾԵՆ ԵՐԵՔ ԱՆՎՃԱՐ
ԵՐԹՈՒՂԻՆԵՐ

  • 23-04-2008 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց Մեծ եղեռնի զոհերի յիշատակի օրը Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով ապրիլի 24-ի ժամը 09.00-22.00-ին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի այցելուները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կփոխադրուեն երեք երթուղիներով: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Երեւանի քաղաքապետարանից, փոխադրումները կկատարուեն հետեւեալ ուղղութիւններով. Հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթէնքի փողոց - Յաղթանակի կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի փողոցներ - Շահումյան հրապարակ: Հետադարձը` Բեյրութի - Արգիշտիի փողոցներ, Յաղթանակի կամուրջ - Աթէնքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ: Հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթէնքի փողոց - Յաղթանակի կամուրջ - Մաշտոցի պողոտայ - Կորյունի - Աբովեան փողոցներ - մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովեան - Մոսկովեան - Սարեան փողոցներ - Մաշտոցի պողոտայ - Յաղթանակի կամուրջ - Աթէնքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ: Հ. 3 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադեան - Կիեւեան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամութիւն» կայարան: Հետադարձը` նոյն ուղեգծով:
  -   Հասարակութիւն