2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՈՒԷԿՇՌԻ<br /> ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՈՒԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՀՆԱ-ՈՒՄ 1,5%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՈՒԷԿՇՌԻ
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՈՒԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՀՆԱ-ՈՒՄ 1,5%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 21-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի վերջին ՀՀ վճարային հաշուէկշռի ընթացիկ հաշուի դեֆիցիտը (պակասուրդը) կազմել է 571,36 մլն ԱՄՆ դոլար, որը 2006թ.-ի ժամանակահատուածի համեմատ աճել է 454,23 մլն դոլարով: Աճը հիմնականում պայմանաւորուել է ապրանքների գծով (արտաքին առեւտրաշրջանառութեան) բացասական մնացորդի աւելացումով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի արդիւնքներով, ընթացիկ հաշուի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 5,3%` 2006թ.-ի նոյն ժամանակաշրջանի 3,8%-ի դիմաց:
  -   Տնտեսութիւն