ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՄԱՅԻՍԻ 22-26-ԻՆ<br /> ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՄԱՅԻՍԻ 22-26-ԻՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԸ

  • 15-04-2008 15:05:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) նախաձեռնութեամբ կանցկացուեն բազմաթիւ միջոցառումներ: Մասնաւորապէս, ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանեանը, մայիսի 22-26-ին Արցախում կանցկացուի երիտասարդ գրողների աւանդական հաւաքը, իսկ մայիսի 24-30-ին Վրաստանում տեղի կունենայ Հայ պոեզիայի փառատոն: Ըստ Լ.Անանեանի, փառատոնի շրջանակներում հայ եւ վրացի գրողները կմասնակցեն Թբիլիսիում Յովհաննէս Թումանյանի հիմնադրուած «Վերնատան» 100-ամեակին նուիրուած միջացառումներին, ինչպէս նաեւ Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում կայանալիք Սայաթ-Նովայի յիշատակին նուիրուած ամենամեայ Վարդատոնին: Նշուեց նաեւ, որ այդ օրերին Թբիլիսիում վրացերենով լոյս կտեսնի «Ժամանակակից հայ պոեզիայի անթոլոգիա»-ն: ՀԳՄ-ի նախագահի խօսքերով, միջացառումների մեծ մասը հիմնականում կկազմակերպուի աշնանը: Միութիւնը մեծ հանդիսութեամբ կնշի մի շարք գրողների յոբելեաններ, այդ թւում` Վիլեամ Սարոեանի 100-ամեակը, Ալեքսանդր Շիրվանզադէի 150-ամեակը:
  -   Մշակոյթ