Notice: Undefined offset: 0 in /home/u247475421/domains/nt.am/public_html/inc/functions/f_infos.php on line 131
Notice: Trying to access array offset on value of type null in /home/u247475421/domains/nt.am/public_html/inc/functions/f_infos.php on line 131
Ճապոնական «Ֆուկուսիմայ» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում եօդ 131-ի պարունակոթիւնը բարձրացել է 1250 անգամ
26-03-2011 16:14 Միջազգային
Notice: Undefined variable: pic_src1_arr in /home/u247475421/domains/nt.am/public_html/pages/page_news_new.php on line 274
Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/u247475421/domains/nt.am/public_html/pages/page_news_new.php on line 274
Ճապոնական NHK հեռուստաալիքի հաղորդմամբ «Ֆուկուսիմայ» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում եօդ 131-ի պարունակոթիւնը բարձրացել է 1250 անգամ, եւ մասնագէտները չեն բացառում, որ դրա պատճառը ռէակտորից ռադիօակտիւ տարրերի արտահոսքն է:
Ճապոնիայի ատոմային անվտանգութեան գործակալութիւնը յայտնում է, որ ներկայ պահին գործում է ատոմակայանի շրջակայքից բնակչութեան 20կմ տարահանման ռեժիմը եւ բնակչութեանը անմիջական վտանգ չի սպառնում:
Մարտի 24-ի տուեալներով ռադիօակտիւ վարակուածութեան դէպքեր են գրանցուել վթարը վերացնող աշխատակիցների մէջ: Վարակուելու պատճառ է հանդիսացել այն, որ նրանց փրկարարական հագուստի հետ չեն եղել երկարաճիտ կօշիկներ եւ վարակուած ջուրն անցել է նրանց հագուստից ներս:
Մարտի 26-ի կէսօրի տուեալներով ատոմակայանի տարածքում նկատուել է ճառագայթման ֆօնի բարձրացում, սակայն մասնագէտները պնդում են, որ ճառագայթման աստիճանը համապատասխանում է անվտանգութեան նորմերին:
Նշենք, որ Տոկիոի ճառագայթման ֆօնը առայժմ աւելի ցածր է քան աշխարհի շատ մէգապոլիսներում: