ԼՈՂԻ ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐ<br />


ԼՈՂԻ ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2
ՄԱՐԶԻԿՆԵՐ

  • 09-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 9-16-ին Անգլիայի Մանչեստեր քաղաքում կանցկացուի լողի (կարճ ջրի) աշխարհի 9-րդ առաջնութիւնը: Հայաստանը կներկայացնեն Միքայէլ Քոլոյանը, որը հանդէս կգայ ազատ լողաոճի մրցումներում 50, 100 եւ 200 մ մրցատարածությունում, ու Յարութիւն Յարութիւնեյանը` 50 մետր մրցատարածությունում: Հաւաքականի գլխաւոր մարզիչն է Միսակ Գաբրիէլեանը: Մրցավայր է մեկնել նաեւ Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարեանը: Վերջինը կմասնակցի առաջնութեան օրերին անցկացուելիք լողի միջազգային ֆեդերացիայի արտահերթ համաժողովին:
  -   Սպորտ