Տարեսկզբից Երեւանում նուազել էն թմրամոլութեան դէմ պայքարի ցուցանիշները


Տարեսկզբից Երեւանում նուազել էն թմրամոլութեան դէմ պայքարի ցուցանիշները

  • 25-03-2011 19:24:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
2011թ, առաջին երկու ամիսների տուեալներով՝ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, գրանցուել է թմրամոլութեան դէմ պայքարի ցուցանիշների նուազում, ընդ որում, յայտնաբերուած թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէպքերը նուազել էն 7-ով (62-55), իսկ իրացման փաստերը` 5-ով (39-34): Ինչպէս մարտի 25-ի ասուլիսում յայտնեց ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան պետ, ոստիկանութեան գեներալ-մայոր Ներսէս Նազարեանը, աճել է նաեւ դրանց բացայայտման ցուցանիշը՝ կազմելով` 58,8 տոկոս, նախորդ տարուայ 41 տոկոսի դիմաց (14 չբացուած դէպք 2010 թ. 23-ի դիմաց): Ըստ մայրաքաղաքի ոստիկանապետի, միայն ոստիկանութեան Երեւանի վարչութեան քրէական հետախուզութեան բաժնի աշխատակիցների կողմից ընթացիկ տարուայ 2 ամիսների ընթացքում յայտնաբերուել է թմրամոլութեամբ զբաղուող 5 խումբ՝ 21 անձով, որոնցից 11-ը դատապարտուել էն ՀՀ քր. օր.-ի 226 յօդուածի 3-րդ մասով որպէս իրացնողներ: Զէնք-զինամթերքի առգրաւման փաստերով յարուցուած քրէական գործերի թիւն աճել է 9-ով (4-13), իսկ հրազէնով կատարուած յանցագործութիւնները նուազել էն 3-ով (7-4): 2011թ. երկու ամիսների ընթացքում առգրաւուել եւ յանձնուել է բնակչութեան մօտ ապօրինաբար պահուող 27 միաւոր հրազէն, այդ թւում՝ 7 ինքնաձիգ, 6 հրացան, 12 ատրճանակ, 4 նռնակեւ տարբեր տրամաչափի 1800 փամփուշտ: 2011թ. ընթացքում հետախուզման մէջ գտնուող 5034 հետախուզուողներից յայտնաբերուել է 111-ը կամ 2,2%, նախորդ տարուայ 5113-ի եւ 82-ի դիմաց (1,6%), այդ թւում 4-ը սպանութեան, 2-ը՝ կողոպուտի, 10-ը՝ գողութեան, 11-ը՝ խարդախութեան, 3-ը՝ յափշտակութեան, 1-ը՝ թմրանիւթ վաճառելու, 54-ը զօրակոչից խուսափելու համար: Յայտնաբերուած քրէական յանցագործների թիւն աւելացել է 10-ով կամ 0,7%-ով, այդ թւում՝ զօրակոչից խուսափելու համար հետախուզուողների յայտնաբերումն աւելացել է 19-ով կամ 0,5%-ով:
  -   Հասարակութիւն