2009 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՑ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է 3 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ<br /> ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՆԿԱՆԽԻԿ<br />


2009 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՑ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է 3 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՆԿԱՆԽԻԿ

  • 04-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան ապրիլի 4-ի նիստում հաւանութիւն է տրուել «Կանխիկ գործառնութիւնների սահմանափակման մասին» օրէնքի նախագծին: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչէ Գաբրիէլեանը, նախագծով սահմանւում է, թէ որ գործարքները եւ գործառնութիւնները պէտք է իրականացուեն անկանխիկ: Ըստ նրա, օրինագիծն ակնյայտօրէն միտուած է ստուերային տնտեսութեան դէմ պայքարին: Վ.Գաբրիէլեանի խօսքերով, նախատեսւում է անկանխիկ իրականացնել ապրանքների օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայութիւնների մատուցման բոլոր այն գործարքները, որոնց արժէքը գերազանցում է որոշակի գումարը: Մասնաւորապէս, 2009թ.-ի յունվարի 1-ից սկսած 3 մլն դրամը (մօտ 9,7 հազար ԱՄՆ դոլար), 2010թ.-ից` 2 մլն դրամը, իսկ 2011թ.-ից 1 մլն դրամը գերազանցող բոլոր գործարքները պէտք է կատարուեն անկանխիկ կերպով: Բացի այդ, 2009թ.-ի յունուարից Երեւանում, 2010թ.-ից` մարզկենտրոններում, իսկ 2011թ.-ից մնացած բնակավայրերում 60 հազար դրամը գերազանցող աշխատավարձը պէտք է վճարուի անկանխիկ: Ըստ Վ.Գաբրիէլեանի, սահմանափակումներ կան նաեւ կրթաթոշակների, ուսման վարձի, բժշկական ծառայութիւնների վճարների վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն