ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ 13,9%-ՈՎ<br /> ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է<br />


ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ 13,9%-ՈՎ
ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է

  • 01-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 4,8% եւ 1,5%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի մարտին փետրուարի համեմատ հանրապետութեան սպառողական շուկայում արձանագրուած 1,4% գնաճն ուղեկցուել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 0,01% նուազումով: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում սպառողական գների 2% հավելաճին զուգընթաց, արձանագրուել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 1,6% նուազում: 2008թ.-ի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 308,68 դրամ, ինչը 13,9%-ով ցածր է նախորդ տարուայ մարտի համապատասխան ցուցանիշից (358,63 դրամ):
  -   Տնտեսութիւն