ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՆՈՒԱՃԵՑ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՆՈՒԱՃԵՑ «ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 27-03-2008 18:50:00   |   |  Սպորտ
ՆԻՍ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացուող շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարում մարտի 26-ին կայացան նախավերջին` 10-րդ, փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ ոչ-ոքի խաղաց «կոյր» եւ արագ շախմատում, վաստակեց 13,5 միաւոր ու ժամանակից շուտ նուաճեց յաղթողի կոչումը: Լ.Արոնեանին յաջորդում են Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), որոնք ունեն 11-ական միաւոր: Մարտի 27-ին նշանակուած են վերջին` 11-րդ փուլի հանդիպումները:
  -   Սպորտ