ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ ԵՆ ՀՀ-ՀԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ<br /> ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ <br />


ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ ԵՆ ՀՀ-ՀԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

  • 26-03-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրեանի եւ աշխատանքային այցով Հայասիան ժամանած Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրէն Դոննա Դոուսեթ Կոյրոլոյի մարտի 26-ի հանդիպման ընթացքում քննարկուել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան լրատուական ծառայութիւնից, կողմերը մասնաւորապէս անդրադարձել են տնտեսութեան տարբեր ոլորտների զարգացման ուղղուած համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին: Բարձր գնահատելով ՀԲ-ՀՀ համագործակցութեան ընթացքում արձանագրուած դրական զարգացումները, կողմերը քննարկել են նաեւ համագործակցութեան ընդլայնմանն ուղղուած նոր ծրագրեր սկսելու հնարաւորութիւնները:
  -   Տնտեսութիւն