ԱՅՍ ՇԱԲԱԹ ՈՍԿՈՒ ԵՎ ԱՐԾԱԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԼԱՏԻՆԻ ԵՎ<br /> ՊԱԼԱԴԻՈՒՄԻ ԳՆԵՐԸ` ՆՈՒԱԶԵԼ<br />


ԱՅՍ ՇԱԲԱԹ ՈՍԿՈՒ ԵՎ ԱՐԾԱԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԼԱՏԻՆԻ ԵՎ
ՊԱԼԱԴԻՈՒՄԻ ԳՆԵՐԸ` ՆՈՒԱԶԵԼ

  • 25-03-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալութեան կողմից թանկարժեք մետաղներից ոսկու եւ արծաթի մարտի 24-30-ի համար սահմանուած գինն աւելի բարձր է, քան մարտի 17-23-ի համար սահմանուած գները, իսկ պլատինի եւ պալադիումի գները նուազել են: Նախարարութեան պաշտօնական կայքէջի տուեալներով, մարտի 24-30-ի համար քիմիապես մաքուր ոսկու պետական ստանդարտին համապատասխանող ձուլակտորի 1 գրամի գնման գինը սահմանուել է 9 հազ. 135,93 դրամ (մօտ 29.62 ԱՄՆ դոլար), իսկ բացթողնման գինը` 9 հազ. 930,36 դրամ, նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 8 հազ. 985,58 դրամի (աճը` 1,67323%) եւ 9 հազ. 766,93 դրամի (աճը` 1,67329%) դիմաց: 1 գրամ արծաթի գնման գինը մարտի 24-30-ի համար սահմանուել է 186,36 դրամ, բացթողնմանը` 202,56 դրամ` նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 184,26 դրամի (աճը` 1,13969%) եւ 200,28 դրամի (աճը` 1,1384%) դիմաց: Պլատինի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթուայ համար սահմանուել է 18 հազ. 19,05 դրամ, բացթողնմանը` 19 հազ. 585,92 դրամ, նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 18 հազ. 784,39 դրամի (նուազումը` 4,07435%) եւ 20 հազ. 417,82 դրամի (նուազումը` 4,07439%) դիմաց: Պալադիումի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթուայ համար սահմանուել է 4 հազ. 369,12 դրամ, բացթողնմանը` 4 հազ. 749,04 դրամ` նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 4 հազ. 498,48 դրամի (նուազումը` 2,87564%) եւ 4 հազ. 889,65 դրամի (նուազումը` 2,87567%) դիմաց: Այս տարի առաջին անգամ գներ են սահմանուել նաեւ ռոդիումի եւ իրիդիումի համար: Ռոդիումի գնման գինը սահմանուել է 84 հազ. 598,31 դրամ, իսկ բաց թողնմանը 91 հազ. 954,68 դրամ, իսկ իրիդիումի գնման գինը սահմանուել է 4 հազ. 110,61 դրամ, բաց թողնմանը` 4 հազ. 468,05 դրամ:
  -   Տնտեսութիւն