ԱՅՍ ՇԱԲԱԹ ՈՍԿՈՒ ԵՎ ԱՐԾԱԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԼԱՏԻՆԻ ԵՎ<br /> ՊԱԼԱԴԻՈՒՄԻ ԳՆԵՐԸ` ՆՎԱԶԵԼ<br />


ԱՅՍ ՇԱԲԱԹ ՈՍԿՈՒ ԵՎ ԱՐԾԱԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԼԱՏԻՆԻ ԵՎ
ՊԱԼԱԴԻՈՒՄԻ ԳՆԵՐԸ` ՆՎԱԶԵԼ

  • 25-03-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից թանկարժեք մետաղներից ոսկու եւ արծաթի մարտի 24-30-ի համար սահմանված գինն ավելի բարձր է, քան մարտի 17-23-ի համար սահմանված գները, իսկ պլատինի եւ պալադիումի գները նվազել են: Նախարարության պաշտոնական կայքէջի տվյալներով, մարտի 24-30-ի համար քիմիապես մաքուր ոսկու պետական ստանդարտին համապատասխանող ձուլակտորի 1 գրամի գնման գինը սահմանվել է 9 հազ. 135,93 դրամ (մոտ 29.62 ԱՄՆ դոլար), իսկ բացթողնման գինը` 9 հազ. 930,36 դրամ, նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 8 հազ. 985,58 դրամի (աճը` 1,67323%) եւ 9 հազ. 766,93 դրամի (աճը` 1,67329%) դիմաց: 1 գրամ արծաթի գնման գինը մարտի 24-30-ի համար սահմանվել է 186,36 դրամ, բացթողնմանը` 202,56 դրամ` նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 184,26 դրամի (աճը` 1,13969%) եւ 200,28 դրամի (աճը` 1,1384%) դիմաց: Պլատինի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթվա համար սահմանվել է 18 հազ. 19,05 դրամ, բացթողնմանը` 19 հազ. 585,92 դրամ, նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 18 հազ. 784,39 դրամի (նվազումը` 4,07435%) եւ 20 հազ. 417,82 դրամի (նվազումը` 4,07439%) դիմաց: Պալադիումի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթվա համար սահմանվել է 4 հազ. 369,12 դրամ, բացթողնմանը` 4 հազ. 749,04 դրամ` նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 4 հազ. 498,48 դրամի (նվազումը` 2,87564%) եւ 4 հազ. 889,65 դրամի (նվազումը` 2,87567%) դիմաց: Այս տարի առաջին անգամ գներ են սահմանվել նաեւ ռոդիումի եւ իրիդիումի համար: Ռոդիումի գնման գինը սահմանվել է 84 հազ. 598,31 դրամ, իսկ բաց թողնմանը 91 հազ. 954,68 դրամ, իսկ իրիդիումի գնման գինը սահմանվել է 4 հազ. 110,61 դրամ, բաց թողնմանը` 4 հազ. 468,05 դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play