2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 79,7%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 79,7%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 13-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուարին Հայաստանում իրականացուել է 7 մլրդ 35,5 մլն դրամի (աւելի քան 22,9 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ թւում` շինարարութեան ծաւալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 5 մլրդ 404,2 մլն դրամ: 2007թ.-ի յունվարի համեմատ շինարարութեան ծաւալը, համադրելի գներով, աճել է 79,7%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 75,9%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինարարութեան 5,3%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,4%-ը` համայնքների միջոցների, 2,1%-ը Համաշխարհային բանկի, 5,1%-ը` մարդասիրական օգնութեան, 68,9%-ը մասնաւոր կազմակերպութիւնների, եւ 18,2%-ը` բնակչութեան միջոցների հաշուին:
  -   Տնտեսութիւն