2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ 79,7%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ 79,7%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 13-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվարին Հայաստանում իրականացվել է 7 մլրդ 35,5 մլն դրամի (ավելի քան 22,9 մլն ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում` շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 5 մլրդ 404,2 մլն դրամ: 2007թ.-ի հունվարի համեմատ շինարարության ծավալը, համադրելի գներով, աճել է 79,7%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 75,9%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության 5,3%-ն իրականացվել է պետբյուջեի, 0,4%-ը` համայնքների միջոցների, 2,1%-ը Համաշխարհային բանկի, 5,1%-ը` մարդասիրական օգնության, 68,9%-ը մասնավոր կազմակերպությունների, եւ 18,2%-ը` բնակչության միջոցների հաշվին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play