ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՈՒԷՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ 123 ԱՆՈՒՆ<br /> ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՈՒԷՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ 123 ԱՆՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

  • 05-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին պետպատուէրի շրջանակում կհրատարակուի 123 անուն մանկական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային, յոբելեանական, թարգմանական եւ երաժշտագիտական գրականութիւն: Այդ նպատակով ՀՀ կառավարութիւնը Մշակոյթի նախարարութեան Գրահրատարակչական գործի գործակալութեանը յատկացրել է 135 մլն 392 հազար դրամ (մօտ ԱՄՆ 437 հազար դոլար): Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց գործակալութեան հրատարակչական բաժնի պետ Սեյրանուհի Գեղամեանը, ի տարբերութիւն նախորդ տարիների, այս տարի ուշադրութիւն է դարձվելու Հայաստանի մշակոյթային ժառանգութիւնը ներկայացնող, ինչպէս նաեւ երաժշտագիտական գրականութեանը, քանի որ երկար տարիներ երաժշտական ուսումնական հաստատութիւնները զրկուած են եղել նոտային եւ երաժշտութեան տեսության գրականութիւնից: Բացի դրանից, առանձին ենթածրագով կհրատարակուի սփիւռքահայ գրականութիւն, մասնաւորապէս ժամանակակից սփիւռքահայ արձակագիրների ստեղծագործությունները, ինչպէս նաեւ Կոստան Զարյանի բանաստեղծական ժառանգութիւնը: Ս.Գեղամեանը յայտնեց, որ այս տարի կհրատարակուեն Վիլեամ Սարոեանի եւ Վիկտոր Համբարձումեանի 100-ամեակին, Մինաս Աւետիսեանի, Մուշեղ Գալշոյեանի, Յակոբ Կոջոեանի եւ Ռոմանոս Մելիքեանի հոբելեաններին նուիրուած գրքեր եւ ալբոմներ: Միաժամանակ նշուեց, որ հայերէնով, անգլերէնով եւ ռուսերենով կհրատարակուեն «Իմ Հայաստան», «Շուշի», «Միջնադարեան հայկական մանրանկարչութիւն» եւ «Հայ կերպարուեստի պատմութիւնը 19-20-րդ դարերում» ալբոմները:
  -   Մշակոյթ