ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 0,5%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 0,5%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 04-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ գրանցուած 0,5% գնաճը հիմնականում վառելիքի գների 8,5% թանկացման արդիւնք է (պայմանաւորուած հեղուկ գազի 11,9% գնաճով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նշուած ժամանակահատուածում արձանագրուել է կահոյքի, տեքստիլեղենի, կոշկեղենի, շինանիւթերի, գրենական պիտոյքների, լւացող միջոցների, ոսկերչական ապրանքների 0,1-2,1% գնաճ: Մշակոյթի ապրանքների, կենցաղային էլեկտրաապրանքների, գեղայարդարման, այգեգործական, անձնապիտոյ ապրանքների, հագուստի եւ գործուածքի ապրանքախմբերում գրանցուել է 1,7-0,1% գնանկում, իսկ 3 դիտարկուող միւս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ:
  -   Տնտեսութիւն