ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 0,6%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 0,6%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 04-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ Հայաստանում պարենային ապրանքների շուկայում արձանագրուել է 0,6% գնաճ, ինչը հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխութիւնների արդիւնք է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի փետրուարին 2007թ.-ի փետրուարի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է բանջարեղէնի եւ կարտոֆիլի 2,2%, իսկ 2008թ.-ի յունվարի համեմատ` 7,9% գնաճ: Նշուած ժամանակահատուածում արձանագրուել է գլուխ սոխի (0,9%), ճակնդեղի (1,6%), կարտոֆիլի (2,2%), գազարի (5,5%), կանաչ սոխի (19,1%), կաղամբի (34,8%), ճակնդեղի (41,5%), խառը կանաչեղենի (47,2%) գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ գրանցուել է 0,3% գնաճ, ինչը հիմնականում խոզի մսի 10,7% գնաճի արդիւնք է: Դրան զուգընթաց, հանրապետութիւնում արձանագրուել է ոչխարի եւ տաւարի մսի, համապատասխանաբար, 2,1% եւ 1% գնանկում: 2008թ.-ի փետրուարին 2007թ.-ի փետրուարի համեմատ կենդանական եւ բուսական իւղի ապրանքախմբում արձանագրուել է 25,6%, իսկ 2008թ.-ի յունվարի համեմատ` 0,3% գնաճ: Վերջինս մեծապէս պայմանաւորուել է կարագի 6,2% գնաճով: Բուսական իւղերի գները նշուած ժամանակահատուածում նուազել են 4,3-0,6%-ով: Մրգի ապրանքախմբում 2008թ.-ի փետրուարին 2007թ.-ի փետրուարի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է 8%, իսկ 2008թ.-ի յունվարի համեմատ` 0,1% գնաճ: Վերջինս հիմնականում տանձի, խաղողի, նռան, ինչպէս նաեւ ներմուծուած (ցիտրուսային եւ արեւադարձային) մրգից` մանդարինի, կիտրոնի, արքայանարնջի` 0,5-46,8% գնաճի արդիւնք է: Ադամաթզի եւ խնձորի գները նշուած ժամանակահատուածում նուազել են, համապատասխանաբար, 13,7% եւ 1,2%-ով: 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է ոգելից խմիչքի եւ ծխախոտի (պայմանաւորուած ոգելից խմիչքի 0,2% գնաճով), հացամթերքի, հրուշակեղէնի, սուրճի, թեյի, կակաոյի 0,1-0,8% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ գրանցուել է 17,8% գնանկում, ինչը հիմնականում պայմանաւորուել է «սիգ» տեսակի թարմ ձկան 20,2% գնանկումով: Ձուի միջին հանրապետական գինը 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ նուազել է 2,4%- ով: 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է շաքարաւազի, կաթնամթերքի, համապատասխանաբար, 0,5% եւ 0,2% գնանկում, իսկ ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի ապրանքախմբերում պահպանուել է գների նախորդ ամսուայ մակարդակը:
  -   Տնտեսութիւն