ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՅ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
30-10-2008 15:14:00 | | Սպորտ
ԳՎԱԴԱԼԱՀԱՐԱ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի
Գվադալահարա քաղաքում հոկտեմբերի 29-ին Հայաստանի բռնցքամարտիկների
համար աւարտուեց աշխարհի երիտասարդական առաջնութիւնը: Ասպարէզում
մնացած Կարեն Այլազյանը (51 կգ) եւ Տիգրան Արմենակեանը (75 կգ)
իրենց 5 թիմակիցների օրինակով պարտուեցին եւ դուրս մնացին մեդալների
համար պայքարից:
Իսկ առաջնութեան յաղթողների անունները յայտնի կդառնան
նոյեմբերի 1-ին: