2012 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ԿՆՇՈՒԻ ՀԱՅ<br /> ԳՐԱՏՊՈՒԹԵԱՆ 500-ԱՄԵԱԿԸ<br />


2012 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ԿՆՇՈՒԻ ՀԱՅ
ԳՐԱՏՊՈՒԹԵԱՆ 500-ԱՄԵԱԿԸ

  • 28-10-2008 14:38:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2012թ.-ին Հայաստանում մեծ հանդիսութեամբ նշուելու է Հայ գրատպութեան 500-ամեակը, որի միջոցառումների կազմակերպման կառավարական յոբելեանական յանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Ինչպէս հոկտեմբերի 28-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանեանը, չորս տարուայ ընթացքում իրենք հնարաւորութիւն ունեն լաւ նախապատրաստուել եւ իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք պէտք է մշակուեն: Միաժամանակ նա նշեց, որ պատրաստւում է իր առաջարկները ներկայացնել յոբելեանական յանձնաժողովի 2009թ.-ի յունուարին կայանալիք երկրորդ նիստում: Մասնաւորապէս, ՀԳՄ-ի նախագահը առաջարկում է մշակել ընթերցանության ազգային ծրագիր, ինչը, ըստ Լ.Անանեանի, ընթերցանության ճգնաժամի յաղթահարման համար կարեւոր քայլ կլինի: Նախատեսւում է նաեւ մի քանի տարի ՀՀ Ազգային Ժողովում գտնուող «Գրահարատակչության ոլորտի մասին» օրէնքի նախագիծը ներկայացնել քննարկման: Բացի դրանից, Լ.Անանեանն առաջարկում է Հայաստանում ստեղծել Թարգմանչաց համալսարան, որը հնարաւորութիւն կտայ աշխարհի տարբեր լեզուներով ներկայացնել հայ դասականների, ժամանակակից գրողների ստեղծագործությունները, ինչպէս նաեւ թարգմանել համաշխարհային դասականների եւ ժամանակակիցների գործերը հայերէն: ՀԳՄ-ի նախագահի գնահատմամբ, գրահրատարակչութեան զարգացման համար առաջին հերթին հանրապետութեան բոլոր մարզերում պէտք է բացուեն գրախանութներ: Ըստ Լ.Անանեանի, պէտք է մեծ ուշադրութիւն դարձնել նաեւ գրադարաններին: «Հրատարակւող իւրաքանչիւր գիրք պէտք է տրամադրել գրադարաններին: Սակայն ինչպէս կարելի է 400-500 տպաքանակով լոյս տեսած գիրքը տրամադրել երկրում գործող մի քանի հարիւր գրադարանների: Սրանք կարեւոր խնդիրներ են, որոնք պէտք է լուծում ստանան հայ տպագրության 500-ամեակի նախաշեմին»,- ընդգծեց Լ.Անանեանը:
  -   Մշակոյթ