2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁՈՒԱԾ ՊԱՐԶԵՑՈՒԱԾ ՀԱՐԿԻ ԾԱՒԱԼԸ ՆՈՒԱԶԵԼ Է<br /> 30,4%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՆԸ` 70,5%-ՈՎ ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁՈՒԱԾ ՊԱՐԶԵՑՈՒԱԾ ՀԱՐԿԻ ԾԱՒԱԼԸ ՆՈՒԱԶԵԼ Է
30,4%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՆԸ` 70,5%-ՈՎ ԱՃԵԼ

  • 28-10-2008 13:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին ՀՀ պետբիւջէ է մուտքագրուել 4,9 մլրդ դրամ (մօտ 15,9 մլն ԱՄՆ դոլար) պարզեցուած հարկ, որի ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 30,4%-ով կամ 2,1 մլրդ դրամով: Դա պայմանաւորել է «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքում կատարուված փոփոխություններով, որոնց համաձայն 2008թ.-ի յունվարի 1-ից կրճատուել են պարզեցուած հարկի գործունէութեան տեսակները, ինչպէս նաեւ նախատեսուել են սահմանափակումներ առեւտրային գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի համար: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից պետական բիւջէի մուտքերը կազմել են շուրջ 7,4 մլրդ դրամ` 21,8%-ով կամ 1,3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է օգտակար հանածոների արդիւնահանման համար գանձուած վճարների, ինչպէս նաեւ այլ պետութիւններում գրանցուած տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային աւազան վնասակար նիւթեր արտանետելու եւ շրջակայ միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձուած բնապահպանական վճարների աւելացմամբ: 2008թ.-ի ինն ամիսներին ՀՀ պետբիւջէ են մուտքագրուել աւելի քան 14,7 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնաւորապէս, 6,9 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած ռոյալթիները եւ կոնցեսիոն վճարները, շուրջ 2,9 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 2,9 մլրդ դրամ` հանրային ծառայութիւնների կարգաւորման պարտադիր վճարները, 1,4 մլրդ դրամ` հարկային օրենսդրութիւնը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած տույժերն ու տուգանքները, 650,1 մլն դրամ` ՀՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական ծառայութեան նիւթական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ այլ հարկերն աւելացել են 70,5%-ով կամ 6,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած վճարումներով:
  -   Տնտեսութիւն