ԿԱՐԵՆ ԱՅԼԱԶՅԱՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԱՐՄԵՆԱԿԵԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ<br /> ՊԱՅՔԱՐԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ԿԱՐԵՆ ԱՅԼԱԶՅԱՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԱՐՄԵՆԱԿԵԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
ՊԱՅՔԱՐԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 27-10-2008 17:28:00   |   |  Սպորտ
ԳՎԱԴԱԼԱՀԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնութիւնը, որին Հայաստանը ներկայացրել է 7 մարզիկ: Կարեն Այլազյանը (51 կգ, Երեւան) 2 յաղթական մէնամարտ է անցկացրել եւ անցել քառորդ եզրափակիչ փուլ: Տիգրան Արմենակեանը (75 կգ, Արարատ) տարել է մէկ յաղթանակ եւ նույնպես շարունակում է պայքարը: Նշենք, որ Կ.Այլազյանը եւ Տ.Արմենակեանը Եւրոպայի պատանեկան առաջնութեան բրոնզէ մեդալակիրներ են: Արտաշէս Կարապետեանը (81 կգ, Արարատ) ձախողուել է նախնական փուլում եւ զրկուել մեդալների համար պայքարից:
  -   Սպորտ