ԿԱՐԵՆ ԱՅԼԱԶՅԱՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ<br /> ՊԱՅՔԱՐԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԿԱՐԵՆ ԱՅԼԱԶՅԱՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
ՊԱՅՔԱՐԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 27-10-2008 17:28:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ԳՎԱԴԱԼԱՀԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացրել է 7 մարզիկ: Կարեն Այլազյանը (51 կգ, Երեւան) 2 հաղթական մենամարտ է անցկացրել եւ անցել քառորդ եզրափակիչ փուլ: Տիգրան Արմենակյանը (75 կգ, Արարատ) տարել է մեկ հաղթանակ եւ նույնպես շարունակում է պայքարը: Նշենք, որ Կ.Այլազյանը եւ Տ.Արմենակյանը Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիրներ են: Արտաշես Կարապետյանը (81 կգ, Արարատ) ձախողվել է նախնական փուլում եւ զրկվել մեդալների համար պայքարից:
Նոյյան տապան  -   Սպորտ