ԻՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐԵԱՆԻՆ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ՀՀ<br /> ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԱՐՏԻՍՏԻ ԿՈՉՈՒՄ<br />


ԻՐԱ ՅԱՐՈՒԹԻՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐԵԱՆԻՆ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ՀՀ
ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ԱՐՏԻՍՏԻ ԿՈՉՈՒՄ

  • 13-10-2008 14:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կ.Ստանիսլավսկու անուան ռուսական պետական թատրոնի 70-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, թատերական արուեստի զարգացման, ինչպէս նաեւ հայ-ռուսական մշակոյթային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի աւանդի համար թատրոնի դերասանուհի Իրա Յարութիւնյանին եւ նոյն թատրոնի դերասան Արման Ղազարեանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի հոկտեմբերի 9-ին հրամանագրով շնորհուել է Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստի պատուաւոր կոչում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից:
  -   Մշակոյթ