ԺՈՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԷՋ ՆՈՒԱՃԵՑ ՎԵՏԵՐԱՆ<br /> ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ԺՈՐԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԷՋ ՆՈՒԱՃԵՑ ՎԵՏԵՐԱՆ
ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 03-10-2008 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Պերմում անցկացուեց ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի 17-րդ առաջնութիւնը, որին մասնակցեցին 25 երկրների 267 մարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Յովհաննիսեանը (63 կգ, Վանաձոր) 7-րդ անգամ մասնակցեց առաջնութեանը եւ 7-րդ անգամ անընդմէջ նուաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա անցկացրեց 4 գօտեմարտ` յաջորդաբար յաղթելով Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի 2 պատուիրակներին: Բոլոր հանդիպումներում հայ վետերանի օգտին գրանցուեցին չոր հաշիւներ: Եզրափակիչում նա 5:0 հաշւով առաւելութեան հասաւ Սերգեյ Մոիսեեւի նկատմամբ (Ռուսաստան): Ժ.Յովհաննիսեանը 47 տարեկան է, նախկին ԽՍՀՄ առաջնութիւնների 5-ակի մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն: ՀՀ վաստակաւոր մարզիչն այսօր ղեկավարում է Վանաձորի ազատ ըմբշամարտի հաւաքականը:
  -   Սպորտ