2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԻՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ<br /> ԾԱՒԱԼԸ 3,4%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԻՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԾԱՒԱԼԸ 3,4%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 03-10-2008 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին, Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 570 մլրդ 232,2 մլն դրամի (1 մլրդ 864,6 մլն ԱՄՆ դոլար) արդիւնաբերական արտադրանք, իրացուել է 562 մլրդ 78,8 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 55 մլրդ 379,3 մլն դրամի, այլ երկրներում` 126 մլրդ 131 մլն դրամի արտադրանք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի նկատմամբ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 103,4%, իսկ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրութեան եւ բաշխման` 101,8%: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին իրացուել է թողարկված արտադրանքի ծաւալի 98,6%-ը:
  -   Տնտեսութիւն