Արտաշատի քաղաքապետի ընտրութիւններում կքուէարկուէն երկու թեկնածուներ


Արտաշատի քաղաքապետի ընտրութիւններում կքուէարկուէն երկու թեկնածուներ

  • 27-06-2011 16:20:35   | Հայաստան  |  Քաղաքական
Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի յուլիսի 3-ին կայանալիք ընտրութիւններում մասնակցելու համար սահմանուած ժամկէտում ինքնաբացարկ է յայտնել եւս մէկ գրանցուած թեկնածու` անկուսակցական, «Անտառի բարիքներ» ԱԿ նախագահ Թադեւոս Թադեւոսեանը: Արդիւնքում, քուէարթերթիկներում ընդգրկուած կը լինի երկու թեկնածուի` Արտաշատի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադեանի եւ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Քաջօ Գրիգորեանի անունները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ» -ի թղթակցին յայտնեց Կենտրոնական ընտրական յանձնաժողովի մամլոյ քարտուղար Տաթեւ Օհանեանը: Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի ընտրութիւններում նախապէս առաջադրուել էր 6 թեկնածու: Նրանցից երկուսն ինքնաբացարկ էին յայտնել մինչեւ գրանցումը, եւս երկուսը գրանցումից յետոյ` ինքնաբացարկ յայտնելու համար սահմանուած ժամկէտում:
  -   Քաղաքական