ՀՀ ԱԺ-Ն ՎԱՒԵՐԱՑՐԵՑ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ<br />


ՀՀ ԱԺ-Ն ՎԱՒԵՐԱՑՐԵՑ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • 01-10-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային Ժողովը վաւերացրեց 3 միջազգային պայմանագիր: ՀՀ-ի եւ Եւրոպական ներդրումային բանկի միջեւ 2008թ. փետրուարի 12-ին Լյուքսեմբուրգում եւ փետրուարի 29-ին Երեւանում ստորագրուած «ՀՀ-ում Եւրոպական ներդրումային բանկի գործունէութեան կառավարման համար» շրջանակային համաձայնագրի նպատակն է նշուած բանկի օգնութեամբ հեշտացնել Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը` վարկերի, երաշխիքների կամ այլ մեխանիզմների միջոցով: Այն ամրագրում է միջոցների փոխանցման եւ ծրագրերի իրականացման համար հայտարարվող մրցոյթների կարգը, կողմերի արտօնութիւնները: ՀՀ-ի եւ Եւրոպական համայնքների յանձնաժողովների միջեւ 2008թ. փետրուարի 14-ին ստորագրուած Թվինինգ ծրագրերի ֆինանսաւորման համաձայնագրի նպատակն է աջակցել ԵՄ անդամ երկրների եւ Հայաստանի համարժէք գերատեսչութիւնների միջեւ Թվինինգ ձեւաչափով 3-4 ծրագրերի իրականացմանը, որոնք միտուած են Գործընկերութեան եւ համագործակցութեան համաձայնագրի եւ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան գործողութիւնների ծրագրի իրականացման խթանմանը: Այդ նպատակով ՀՀ-ին կտրամադրուի 5 մլն եւրօ: Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ 2008թ. մայիսի 27-ին ստորագրուած ֆինանսական արձանագրութեան համաձայն, ՀՀ կառավարութեանը յատկացուելու է աջակցութիւն Երեւան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելաւման եւ մաքրման ծրագրի իրականացման համար: Ֆրանսիական կողմը այդ նպատակով կտրամադրի 24,4 մլն եւրօ փոխառություն եւ 0,5 մլն եւրօ դրամաշնորհ: Հայկական կողմը ծրագիրը համաֆինանսավորելու է 2,4 մլն եւրօ գումարի չափով: 24,4 մլն եվրոն տրամադրվելու է 20 տարի մարման ժամկէտով, որկից 5 տարին` արտօնեալ, մարման տոկոսադրույքը տարեկան 1,75 տոկոս է:
  -   Տնտեսութիւն