ՀՀ ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ<br />


ՀՀ ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ 3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • 01-10-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային Ժողովը վավերացրեց 3 միջազգային պայմանագիր: ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2008թ. փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում եւ փետրվարի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ-ում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագրի նպատակն է նշված բանկի օգնությամբ հեշտացնել Հայաստանին հետաքրքրող ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը` վարկերի, երաշխիքների կամ այլ մեխանիզմների միջոցով: Այն ամրագրում է միջոցների փոխանցման եւ ծրագրերի իրականացման համար հայտարարվող մրցույթների կարգը, կողմերի արտոնությունները: ՀՀ-ի եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովների միջեւ 2008թ. փետրվարի 14-ին ստորագրված Թվինինգ ծրագրերի ֆինանսավորման համաձայնագրի նպատակն է աջակցել ԵՄ անդամ երկրների եւ Հայաստանի համարժեք գերատեսչությունների միջեւ Թվինինգ ձեւաչափով 3-4 ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման խթանմանը: Այդ նպատակով ՀՀ-ին կտրամադրվի 5 մլն եվրո: Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ 2008թ. մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության համաձայն, ՀՀ կառավարությանը հատկացվելու է աջակցություն Երեւան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման եւ մաքրման ծրագրի իրականացման համար: Ֆրանսիական կողմը այդ նպատակով կտրամադրի 24,4 մլն եվրո փոխառություն եւ 0,5 մլն եվրո դրամաշնորհ: Հայկական կողմը ծրագիրը համաֆինանսավորելու է 2,4 մլն եվրո գումարի չափով: 24,4 մլն եվրոն տրամադրվելու է 20 տարի մարման ժամկետով, որկից 5 տարին` արտոնյալ, մարման տոկոսադրույքը տարեկան 1,75 տոկոս է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play