ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ<br /> ՄԻՄԵԱՆՑ ՀԵՏ ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ՄԻՄԵԱՆՑ ՀԵՏ ՄՐՑԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ

  • 29-09-2008 14:18:00   |   |  Սպորտ
ՄԻՆՍԿ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-27-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացուեց բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշար, որին մասնակցեցին 7 երկրների 116 մարզիկներ: Հայաստանի 6 պատուիրակներից առաւել վստահ մրցելույթներ ունեցան 52 կգ քաշայիններ Ալեքսան Շախյանը (Երեւան) եւ Ջոմիկ Տոնոյանը (Գիւմրի): Նրանք հաջողութեամբ յաղթահարեցին նախնական փուլի արգելքները եւ անցան եզրափակիչ: ՀՀ պատանեկան հաւաքականի աւագ մարզիչ, վաստակաւոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանեանը «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց, որ յաղթողին որոշող թիմակիցների մենամարտը չափազանց դիտարժան էր եւ լարուած: Միաւորներով առաւելութեան հասաւ եւ 1-ին տեղը գրաւեց Ալեքսան Շախյանը: Նա արժանացավ նաեւ լաւագոյն տեխնիկայի համար մրցանակին: Հայաստանի հաւաքականի միւս 4 ներկայացուցիչները կիսաեզրափակիչում իրենց հաշուին նույնպես յաղթանակ գրանցեցին:
  -   Սպորտ