ՍՏԵՓԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵՅԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԽՈՒԼ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՍՏԵՓԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵՅԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԽՈՒԼ ԸՄԲԻՇՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ
ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 18-09-2008 20:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Խուլերի մշակոյթի պալատում սեպտեմբերի 18-ին աւարտուեց խուլերի աշխարհի առաջնութեան ծրագրով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից առաւել յաջող հանդէս եկաւ Ստեփան Յարութիւնեյանը (60 կգ): Նա յաղթեց բոլոր մրցակիցներին եւ անցաւ եզրափակիչ: Վճռական փուլում Ստեփանը առաւելութեան հասաւ Մահմուդ Բեիգիզաադեհի նկատմամբ (Իրան), գրաւեց առաջին տեղը եւ նուաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Աշխարհի նախկին չեմպիոն Ազիզ Ամոյեանը (74 կգ) այս անգամ բաւարարուեց արծաթէ մեդալով: Պատուանդանի 3-րդ աստիճանին կանգնեց Ժորա Գրիգորեանը (66 կգ): Սեպտեմբերի 19-ին մրցաշարում հանգստի օր է յայտարարուած, իսկ սեպտեմբերի 20-ից մրցագորգը կտրամադրուի ազատ ոճի ըմբիշներին:
  -   Սպորտ