ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 44-ՐԴՆ Է<br /> 181 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԷՋ<br />


ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 44-ՐԴՆ Է
181 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԷՋ

  • 11-09-2008 17:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի «Գործարարութիւն 2009» տարեկան 6-րդ զեկոյցում ներառուած 181 երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը: Անցեալ տարի 178 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել էր 41-րդ տեղը: Ըստ զեկոյցի, տարուայ ընթացքում երկրի դատական համակարգը վերակազմակերպուել է, կատարելագործուել է դատավարական օրէնսգիրքը: Հեշտացվել է պայմանագրերի կիրարկումը` մէկ ընթացակարգ վերացնելու եւ առեւտրային վէճերի կարգաւորման համար պահանջւող ժամանակի կրճատման շնորհիւ: Հայաստանը զգալիօրէն կրճատել է Երեւանում շինարարական թույլտվությունների ստացման ծախսը` վերացնելով նախագծման իրաւունքի ձեռք բերման համար պարտադիր վճարները: Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակի հաղորդագրութեան համաձայն, զեկոյցի կազմման համար երկրների տնտեսությունները գնահատւում են ըստ գործարարութեան կարգաւորման տասը` բիզնես սկսելու, շինարարական թույլտվությունների, աշխատակիցներ վարձելու, գոյքի գրանցման, վարկ ստանալու, ներդնողների պաշտպանութեան, սահմանային առեւտրի, պայմանագրերի կիրարկման եւ բիզնեսը փակելու կանոնակարգերի ոլորտներում առաջընթացի ցուցանիշների:
  -   Տնտեսութիւն