ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ 3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՅ<br /> ՏԱՐԵՎԵՐՋԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ 3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՅ
ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

  • 11-09-2008 16:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատորը յայտնի կդառնայ այս տարեվերջին: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրոյցում յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը: Նա յիշեցրեց, որ մրցոյթին մասնակցելու համար ընտրուել են ֆրանսիական «Օրանժ» (ֆրանստելեկոմ), անգլոիռլանդական «դիջիսել» եւ շվեդական «Տելե2» ընկերութիւնները, որոնք 40 օրուայ ընթացքում պէտք է ներկայացնեն մրցութային առաջարկները: Մրցոյթի արդիւնքները կամփոփուեն հոկտեմբերի կէսին եւ, եթէ երկարատեւ բողոքարկման գործընթաց չլինի, յաղթողը վերջնականապէս պարզ կդառնայ դեկտեմբերի կէսին: Ըստ Գ.Սարգսեյանի, ամենայն հաւանականութեամբ 3-րդ օպերատորն իր գործունէութիւնը կսկսի 2009թ.-ի 2-րդ կէսից: Նա յիշեցրեց, որ 2-րդ օպերատորը` «Վիվասելը», նույնպես կարողացաւ իր գործունէութիւնն սկսել կէս տարուայ ընթացքում:
  -   Տնտեսութիւն