ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ 3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՅ
ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
11-09-2008 16:44:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բջջային կապի
3-րդ օպերատորը յայտնի կդառնայ այս տարեվերջին: Այս մասին
սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրոյցում յայտնեց ՀՀ տրանսպորտի
եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը: Նա յիշեցրեց, որ մրցոյթին
մասնակցելու համար ընտրուել են ֆրանսիական «Օրանժ» (ֆրանստելեկոմ),
անգլոիռլանդական «դիջիսել» եւ շվեդական «Տելե2» ընկերութիւնները,
որոնք 40 օրուայ ընթացքում պէտք է ներկայացնեն մրցութային
առաջարկները: Մրցոյթի արդիւնքները կամփոփուեն հոկտեմբերի կէսին
եւ, եթէ երկարատեւ բողոքարկման գործընթաց չլինի, յաղթողը
վերջնականապէս պարզ կդառնայ դեկտեմբերի կէսին: Ըստ Գ.Սարգսեյանի,
ամենայն հաւանականութեամբ 3-րդ օպերատորն իր գործունէութիւնը
կսկսի 2009թ.-ի 2-րդ կէսից: Նա յիշեցրեց, որ 2-րդ օպերատորը`
«Վիվասելը», նույնպես կարողացաւ իր գործունէութիւնն սկսել կէս
տարուայ ընթացքում: