ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 165 ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 165 ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ

  • 01-09-2008 15:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 1-ին սաների առջեւ իրենց դռները բացեցին նաեւ Հայաստանի մարզադպրոցները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան Մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Սամսոն Յակոբեանը, Հայաստանում գործում են 165 մարզադպրոցներ (այդ թւում 49-ը` Երեւանում), որտեղ աշխատում են 1814 մարզիչներ (729-ը` Երեւանում): 43 մարզաձեւերով պարապող 43471 մարզիկ-մարզուհիներից 17212-ը բնակւում են մայրաքաղաքում: Հայաստանի 927 համայնքներից մարզադպրոցներ կան 56-ում: Հանրապետութեան հանրակրթական դպրոցների 650 000 աշակերտներից մարզադպրոց է յաճախում ընդամէնը 6,8 տոկոսը: Առաւել մասսայականություն վայելող մարզաձեւերն են ըմբշամարտը` 7452 պարապող, ֆուտբոլը` 5631, բռնցքամարտը` 3314, ծանրամարտը` 2599, ձիւդոն` 2169 պարապող: 2001-2007թթ. սոցհիմնադրամի, պետբիւջէի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցուել եւ վերանորոգուել է 38 մարզադպրոցների օլիմպիական հերթափոխի 2 քոլեջների եւ մարզական հասարակական այլ կազմակերպութիւնների 52 մասնագիտացուած մարզադահլիճ, աթլետիկայի 2 մանեժ, 1-ական լողաւազան, մարզադաշտ, 3 հրաձգարան, ուսումնական եւ ննջարանային մասնաշէնքեր: Մարզիչ-մանկավարժների միջին աշխատավարձը 33 հազար դրամ է, իսկ 20 տարուց աւելի աշխատանքային ստաժով մասնագետներինը` 42 հազար դրամ (մօտ 140 ԱՄՆ դոլար): 90-ականների սկզբներին երկրում աթլետիկա էր պարապում աւելի քան 12 000 մարզիկ-մարզուհի: Այդ թիւն այսօր նուազել եւ կազմում է ընդամէնը 2411 մարդ: Էլ չենք խոսում խաղային մարզաձեւերով պարապողների խիստ սակաւ քանակի մասին. բասկետբոլ` 3419, վոլեյբոլ` 1549, հանդբոլ` 880:
  -   Սպորտ