2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ<br /> 33,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
33,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 27-08-2008 07:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յուլիսին ՀՀ պետական բիւջէի եկամուտների 79,4%-ը ձեւաւորուել է հարկային մուտքերի հաշուին, պետական տուրքը կազմել է բիւջէի եկամուտների 2,9%-ը, պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները` 13,3%-ը, պաշտօնական դրամաշնորհները` 0,7%-ը, այլ եկամուտները` 3,7%-ը: «Հայաստանի Հանրապետութեան 2008 թուականի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի 9-րդ յօդուածի 18-րդ կէտին համապատասխան պետական բիւջէում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբիւջէտային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները նշուած ժամանակահատուածում կազմել են աւելի քան 9,1 մլրդ դրամ (մօտ 29,66 մլն ԱՄՆ դոլար)` նախորդ տարուայ 6,7 մլրդ դրամի դիմաց: ՀՀ Ֆինանսների նախարարութեան տուեալներով, այս տարուայ առաջին եօթ ամիսներին ՀՀ պետբիւջէի հարկային եկամուտները կազմել են աւելի քան 328,6 մլրդ դրամ, ինչով 76,9%-ով ապահովել է իննամսյա ծրագիրը եւ 55,3%-ով` տարեկան ծրագիրը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 33,1%-ով կամ 81,8 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթէ բոլոր հարկատեսակների գծով (բացառութեամբ պարզեցուած հարկի) արձանագրուել են աճի բարձր տեմպեր: 2008թ.-ի յունուար-յուլիսին ՀՀ պետբիւջէ մուտքագրուած աւելացուած արժէքի հարկի ծաւալը կազմել է աւելի քան 170,6 մլրդ դրամ, ինչով ապահովել է հարկային եկամուտների 51,9%-ը: Նշուած գումարից 109,7 մլրդ դրամը ստացուել է ՀՀ սահմանին հարկումից, 60,9 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայութիւնների ներքին շրջանառութիւնից: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէ մուտքագրուած ԱԱՀ-ն աճել է 43,3%-ով կամ շուրջ 51,6 մլրդ դրամով: Ընդ որում, աւելացել են եւ' ներմուծումից, եւ' ներքին շրջանառութիւնից ստացւող գումարները: Նշուած ժամանակահատուածում ակցիզային հարկի գծով մուտքերը կազմել են շուրջ 24,5 մլրդ դրամ, ինչով ապահովել է հարկային եկամուտների 7,4%-ը: Մասնաւորապէս, հանրապետութիւն ներմուծուած ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուել է աւելի քան 17,1 մլրդ դրամ, որից 7,6 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 7,1 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծումից: Հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բիւջէի մուտքերը կազմել են 7,3 մլրդ դրամ, որից 3,3 մլրդ դրամը ստացուել է ներքին արտադրութեան ծխախոտի իրացումից: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 11,5%-ով կամ աւելի քան 2,5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է բենզինի ու ծխախոտի ներմուծումից եւ տեղական արտադրութեան ծխախոտի իրացումից ստացուած մուտքերի աճով: Ակցիզային հարկի աճ է արձանագրուել նաեւ ներմուծվող եւ տեղական արտադրութեան ալկոհոլային խմիչքների իրացումից: 2007թ.-ի առաջին եօթ ամիսներին պետբիւջէի հարկային եկամուտների 16,3%-ն ապահովել է շահութահարկի հաշուին, որի ծաւալը կազմել է շուրջ 53,4 մլրդ դրամ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ շահութահարկի գծով մուտքերն աճել են 24,4%-ով կամ շուրջ 10,5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ոչ պետական կազմակերպութիւնների, նուազագոյն շահութահարկի վճարման պահանջից ելնելով մէկ տոկոս դրոյքաչափով վճարումների եւ ֆինանսավարկային կազմակերպութիւնների վճարած շահութահարկի աճով:
  -   Տնտեսութիւն