ԱՄՆ-Ը ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԶԻՄԲԱԲՎԵԻ ԴԷՄ<br />


ԱՄՆ-Ը ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԶԻՄԲԱԲՎԵԻ ԴԷՄ

  • 22-08-2008 18:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միացեալ Նահանգները գործի են դրել առաջին ֆինանսատնտեսական պատժամիջոցները Զիմբաբվեի դէմ: Այսօրուանից Զիմբաբվեի բանկերը կորցրել են իրենց յաճախորդներին American Express-ի ճանապարհային չեկեր տրամադրելու հնարաւորութիւնը: Բանկային տոմսերի այս տեսակը լայնօրէն շրջանառւում է Աֆրիկայում, հաղորդում է «Ֆայնենշլ թայմսը»: Ինչպէս ընդգծում է պարբերականը, ԱՄՆ-ի ֆինանսական իշխանութիւնների այս քայլը իրենից ներկայացնում է «պատժի եղանակ», որը վերաբերում է բոլոր զիմբաբվեցիներին, այլ ոչ թէ միայն պետական պաշտօնեաներին: Միաժամանակ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան դադարեցրել են աջակցութիւնը Զիմբաբվեի պետական խոշորագոյն բանկերից մէկի` ZB Bank-ի թղթակցային հաշիւներին:
  -   Միջազգային