ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑՈՅԹՈՒՄ ՅԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՈՒԵԼ «HPCC» ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑՈՅԹՈՒՄ ՅԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՈՒԵԼ «HPCC» ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ

  • 01-08-2008 16:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 110 կվ ենթակայանների վերականգնման միջազգային մրցոյթում, որին մասնակցել են 6 կազմակերպութիւններ, յաղթող է ճանաչուել «HPCC» չինական ընկերութիւնը: Օգոստոսի 1-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութիւնում «HPCC»-ի եւ «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ի միջեւ ստորագրուեց գլխաւոր կապալի պայմանագիրը: Ծրագիրն իրականացւում է ՀՀ կառավարութեան եւ Միջազգային համագործակցութեան ճապոնական բանկի միջեւ կնքուած «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» վարկային համաձայնագրի շրջանակներում: Ըստ համաձայնագրի, ՀՀ կառավարութեանը տրամադրվել է 5 մլրդ 399 մլն ճապոնական իեն` SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման եւ 110 կվ ենթակայանների վերականգնման նպատակով: Չինական ընկերութեան հետ կնքուած պայմանագրի գումարը կազմում է 3,56 մլրդ ճապոնական իեն: Աշխատանքները նախատեսւում է աւարտել 2010թ.-ի սեպտեմբերին: Մրցոյթով նախատեսւում է վերականգնել 110 կվ 13 ենթակայան: Սակայն, հաշուի առնելով ենթակայանների վերականգնման համար ծրագրի բիւջէով նախատեսուած գումարի եւ ամենացածր գնահատուած «HPCC» ընկերութեան առաջարկի գնի տարբերութիւնը, նպատակահարմար է համարուել մրցոյթի արդիւնքում խնայուած միջոցներով վերականգնել առաւել խնդրահարույց եւս 4 ենթակայաններ` անփոփոխ թողնելով պայմանագրի իրականացման ժամկէտը եւ մրցութային առաջարկի միաւոր գները: Այսպիսով, տուեալ վարկային ծրագրի շրջանակներում կվերականգնուեն 17 ենթակայաններ, այդ թւում 12-ը` Եւեանում: Նշուած ենթակայաններում նախատեսւում է փոխարինել 110 կվ եւ 35 կվ բաց բաշխիչ կայանքների բոլոր անջատիչները, բաժանիչները, հոսանքի եւ լարման տրանսֆորմատները, գերլարման սահմանափակիչները եւ 10(6) կվ բջիջները: Փոխարինվելու են նաեւ 110, 35 կվ միացութիւնների եւ 10(6) կվ բջիջների ռելեական պաշտպանութեան սարքաւորումները: Իւրաքանչիւր ենթակայանում տեղադրուելու է համակարգիչ, որի միջոցով իրականացուելու է 10(6) կվ բջիջների վերահսկումը եւ ղեկավարումը: Ծրագրի իրականացման արդիւնքում կկրճատուեն նշուած ենթակայաններում տեխնիկական կորուստները, կնուազեն շահագործման ծախսերը, կբարձրանայ կառավարելիության մակարդակը:
  -   Տնտեսութիւն