ՀՀ ԿԲ-Ն ԿԹՈՂԱՐԿԻ «ՊԵԼԵ» ՅՈՒՇԱԴՐԱՄԸ<br />


ՀՀ ԿԲ-Ն ԿԹՈՂԱՐԿԻ «ՊԵԼԵ» ՅՈՒՇԱԴՐԱՄԸ

  • 29-07-2008 20:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը յուլիսի 29-ի նիստում հաստատել է «Կարգաւորւող շուկայի մասնակիցների եւ հաշուետու թողարկողների կողմից թոյլ տրուած խախտումների մասին կարգաւորւող շուկայի օպերատորի կողմից կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» կանոնակարգ 5/05-ը, 2008-2009թթ.-ին յուշադրամների թողարկման ծրագրով նախատեսուած «Միջազգային ֆուտբոլի արքաները» յուշադրամների շարքի «Պելե» յուշադրամի դիմերեսի եւ դարձերեսի ուրուագծերը, «Խաչատուր Աբովեանի ծննդեան 200-ամեակ», «Մխիթար Գօշի «Դատաստանագրքի» 825-ամեակ», «Գլաձորի համալսարանի 725-ամեակ» եւ «Սուրբ Սարգիս Զորավար» յուշադրամների ուրուագծերը ու տեխնիկական չափանիշները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, Խորհրդի որոշմամբ լրացումներ եւ փոփոխութիւններ են կատարուել «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարաւոր կորուստների պահուստի ձեւաւորման եւ օգտագործման» կարգում, փոփոխութիւն է կատարուել «Ապահովագրական ընկերութիւնների ակտիւների դասակարգման եւ հնարաւոր կորուստների պահուստների ձեւաւորման եւ օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում: Խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Նորաձեւություն Ա եւ Ս հանրախանութ» (լիցենզիա` թիւ 747) արտարժոյթի փոխանակման կէտին տրամադրուած արտարժոյթի առքուվաճառքի գործունէութեան լիցենզիան: Գործունէութեան վայրի փոփոխութեան հետ կապուած վերաձեւակերպուել է «ՄԱԼԵՆ» ՍՊԸ գրաւատան թիւ ԳԳ-Ե 042 լիցենզիան: Գրավատունը գործելու է ք. Երեւան, Արաբկիր համայնք, Կասեան փողոց 8, թիւ 36 արվեստանոց հասցեում: ԿԲ խորհուրդը «Գլոբփեյմենթս» ՍՊԸ-ին «Money Gram» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում մասնակցութեան թույլտվություն է տրամադրել, իսկ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրվել է «VISA» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում մասնակցութեան թույլտվություն: ԿԲ կառավարման բարձրագոյն մարմինը որոշել է նաեւ «Արեւելա-Հայկական բանկ» առեւտրային բաժնետիրական բանկը լուծարուած եւ գործունէութիւնը դադարած համարել:
  -   Տնտեսութիւն