«ՅՈՒՆԻԱՍՏՐՈՒՄ» ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ<br />


«ՅՈՒՆԻԱՍՏՐՈՒՄ» ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ

  • 26-07-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒԼԻՍԻ, նոեւեւան ՏԱՊԱՆ: «Յունիաստրում» բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը եւ աւտոտրանսպորտի միջոցների ապահովագրութեան բնագաւառում Ռուսաստանի Դաշնութեան առաջատար ընկերութիւններից մէկի` «ՌԵՍՕ-գարանտիա»-ի, գլխաւոր տնօրէն Սերգեյ Սարկիսովը որոշել են Հայաստանում ստեղծել նոր համատեղ ապահովագրական ընկերութիւն: Այս մասին յուլիսի 26-ին Ծաղկաձորում լրագրողներին յայտնեց «Հայաստանի գլոբալ մրցունակությունը. համազգային ներդրումային ծրագրեր» թեմայով գործարար համաժողովի մասնակից Գ.Զաքարյանը: Ըստ նրա, նոր ընկերութեան սկզբնական կապիտալը կկազմի շուրջ 1 մլն. ԱՄՆ դոլար: Այն հիմնականում կզբաղուի անշարժ գոյքի եւ ապառիկ գնուած աւտոմեքենաների ապահովագրութեամբ: Հայաստանում ներդրումների փորձ ունեցող Գ.Զաքարյանի կարծիքով, Հայաստանում ներդրումների համար լաւ պայմաններ են ստեղծուած: «Մենք կշարունակենք զարգացնել մեր «Յւունիբանկ»-ը եւ, բացի այդ, մտադիր ենք զարգացնել նախագծեր անշարժ գոյքի առքուվաճառքի բնագաւառում, մասնաւորապէս, «Ամիրեան պլազա»-ում, որում արդէն 20 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում ենք կատարել»,- ասած նա: Գործարարը յայտնեց նաեւ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու իր ցանկութեան մասին:
  -   Տնտեսութիւն