ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԷԿ ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ՇՐՋԱՆՈՒՄ<br />


ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԷԿ ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՅՍՄԱՎՏԱՆԳ ՇՐՋԱՆՈՒՄ

  • 23-07-2008 16:10:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանը մտադիր է ատոմային էլեկտրակայան կառուցել սեյսմավտանգ Սիչուանի նահանգում, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով չինական ԶԼՄ-ներ: «Նրա (ԱԷԿ-ի) կառուցումը կսկսուի հենց որ ստացուի իշխանութիւնների թույլտվությունը: Շինարարութեան համար հինգ տարի կպահանջուի»,- China Daily թերթին յայտնել է ՉԺՀ միջուկային ֆիզիկայի ինստիտուտի ռեկտոր Չժաո Խուան: Նախագծի արժէքը 3,7 միլիարդ դոլար է: Մօտ 6 հազար մեգավատ հզորութեամբ ԱԷԿ-ը կկառուցուի Սանբա աւանի մօտ: Փորձագէտների տուեալներով, 30 տարուայ մէջ ամենաուժեղ երկրաշարժը Սիչուանում չի վնասել ռեակտորի կառուցման համար յատկացուած հրապարակը: Մայիսի 12-ին Սիչուանում տեղի ունեցաւ 8,0 մագնիտուդի երկրաշարժ: Այն 69 հազար 197 մարդու կեանք խլեց, մինչ օրս անհետ կորած է համարւում աւելի քան 18 հազար մարդ:
  -   Միջազգային