ՄԵԾԱՑԵԼ ԵՆ ATLANTIK FORFAITERIUNGS AG-Ի ԿՈՂՄԻՑ<br /> «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆՆ<br /> ՈՒՂՂՈՒԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԷՏՆԵՐԸ<br />


ՄԵԾԱՑԵԼ ԵՆ ATLANTIK FORFAITERIUNGS AG-Ի ԿՈՂՄԻՑ
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆՆ
ՈՒՂՂՈՒԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՉԱՓԸ ԵՎ ԺԱՄԿԷՏՆԵՐԸ

  • 15-07-2008 14:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շուեցարական Atlantik Forfaiterungs AG ընկերութեան կողմից «Արդշինինվեստբանկ»-ին տրամադրուող արտաքին առեւտրի ֆինանսաւորմանն ուղղուած վարկային գծի սահմանաչափը մեծացուել է` կազմելով 2,5 մլն ԱՄՆ դոլար, մինչեւ 5 տարի մարման ժամկէտով: Ըստ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, վարկային գծի պայմանների վերանայման մասին որոշումն ընդունուել է յունիսի 16-ին Atlantik Forfaiterungs AG ընկերութեան տնօրէն Պիտեր Դորնաուերի հետ կայացած բանակցութիւններից յետոյ: Atlantik Forfaiterungs AG ընկերութիւնը, որի հետ «Արդշինինվեստբանկ»-ը համագործակցում է 2006 թուականից, զբաղւում է արտահանման եւ ներմուծման կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկաժամկետ գործունէութեան ֆինանսավորմամբ: Այն հանդիսանում է եւրոպական ֆորֆեյթինգային շուկայի առաջատար եւ փորձառու ընկերութիւններից մէկի` German Oetker Group կազմակերպութեան, անդամ, որը 1960-ական թուականներից ակտիւ գործունէութիւն է իրականացնում բանկային, ապահովագրական, սննդի արդիւնաբերութեան եւ հիւրանոցային բիզնեսի ոլորտներում: Արդշինինվեստբանկի վարչութեան նախագահ Արամ Անդրէասեանի խօսքերով, «համագործակցութիւնը նմանատիպ փորձառու կազմակերպութիւնների հետ հնարաւորութիւն է տալիս է'լ աւելի բարձրացնել մեր յաճախորդների սպասարկման մակարդակը, մատուցել եւրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան ֆինանսական ծառայութիւններ` պահպանելով «Արդշինինվեստբանկ»-ի ՀՀ բանկային շուկայում ձեռք բերած վստահելի եւ կայուն բանկի համբավը»:
  -   Տնտեսութիւն